«Ա՜յ տղա, ուշքի արի. ով ով, ես շատ բան գիտեմ քո մասին». Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր օրերի Պանիկովսկին…

Ռուսական հայտնի ֆիլմի հայտնի հերոս Միխայիլ Պանիկովսկին իրեն մեծարելիս ասում էր՝ «Մեկնեցեք Կիև և վերջ։ Մեկնեցեք և հարցրեք, թե ով էր Պանիկովսկին՝ նախքան հեղափոխությունը»…


     Հիմա ես էլ ձեզ եմ ասում…
     Որպեսզի իմանաք (չնայած՝ շատերը գիտեն), թե ով էր ԱԺ պատահածին փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հեղափոխությունից առաջ, գնսցեք ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ։ Ասում են՝ մի գնահատական էլ «նվաճել» է քիթը քչփորելու միջոցով արնահոսության իմիտացիայով դասախոսի գութը շարժելու հնարքով:
     Տապանաքարի երկտող հիշեցնող կենսագրությամբ սույն այրը, մեղմ ասած, նախանձելի համբավ չունի համալսարանում, և ոչ միայն…
     Երբևէ իր ուժերով դրական գնահատական ստացած չլինելու հանգամանքն արտահայտում է ամեն քայլափոխի:
     Նա պարզապես դիպլոմ ունի, բայց իրավագիտության հետ չի աղերսվում:


     Նրա անունը կապվում է ամեն ինչի, այդ թվում՝ տքնաջան ջղաձգումների, անպատվաբեր գործարքների, անվաստակ քաղաքագետի, ամուլ դերասանի, անպտուղ պրոդյուսերի, չընթերցված լրագրողի, վաղահաս կուսակցական-քաղաքական գործչի, բայց ոչ երբեք՝ իրավաբանի ու իրավաբանության հետ:
     Նա իրավաբանությունից զրո է…
     Թող ընտրի իրավունքի ցանկացած ճյուղ և իր ընտրած թեմայով դուրս գանք հրապարակային բանավեճի։ Չի հանդնգնի, կվախենա: Դա բացառվում է… Քուանշ…
     էտ էլ հո հետևից գրկվել չի…
     Իր բեղմնավոր ու քրտնախաշ անցյալը մոռացած՝ այսօր նա, Փաշինյանի մեջքի ետևում թաքնված, քարեր է նետում իրենից տասնապատիկ հզորների ուղղությամբ:

Ա՜յ տղա, ուշքի արի. ով ով, ես շատ բան գիտեմ քո մասին…
     Կարող ա՞ ընենց անես, վերջում մի դոկտորական դիսերտացիա ձոնեմ քեզ՝ «Այն մասին, թե ինչպիսին չպետք է լինի առաքինի տղամարդը» թեմայով..
     Գիտեմ, որ շփոթված ես…
     Դե ինչ արած, համբերել է պետք…»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *