ԱԱԾ նոր տնօրեն, նոր ոստիկանապետ եւ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետ. Փաշինյանը հայտարարել է անունները

Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարեւոր որոշումներ եմ կայացրել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորպես, նշել է.

«Ըստ այդմ՝ Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:

Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն:

Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:

Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *