Աբրահամի պես մարդիկ են մեզ պետք։ Նրա շուրջ կարելի է համախմբվել

Հարգելի հայրենակիցներ, այս օրերին ՀՀ-ում վիճակն օրհասական է։ Նժարին է դրված մեր լինել չլինելու հարցը։ Այս վիճակի հասցնելու համար, բնականաբար, բոլոր մեղավոր ստահակները պետք է պատժվեն առնվազն օրենքի ողջ խստությամբ։ Բայց այժմ ավելի կարևոր հարց կա։ Եթե ներկայիս իշխանությունը չի փոխում իր դիրքորոշումը հողերը հանձնելու, նվիրելու հետ կապված, ապա պետք է մեծ փոփոխություններ իշխնության վերնախավում, դիվանագիտական կորպուսում և այլուր։ Կոչ չեմ անում հեղաշրջման ու դատապարտելի են նման մտքերն անգամ․ պառակտումն ու ցնցումները միայն կվնասեն մեզ․․․

Սակայն, կարծում եմ, որ այս իրավիճկից դուրս գալու համար նոր ելքեր են պետք, նոր մտքեր ու անատներ, ովքեր կկորաղանան բեկում մտցնել։ Անձմբ չճանաչելով Աբրահամ Գասպարյանին, պետք է փաստեմ, որ նրա կատարած հսկայածավալ աշխատանքը մեծ օգուտ է բերել հանրությանը։

Ուղիղ, ճիշտ ու գրագետ խոսք։ Այդ խոսքով արդյունքի ստացում․ հիշենք թեկուզ դեպքը, երբ Իրանը Ադրբեջանում իր դեսպանի կապերը քաշեց միայն այն բանից հետո, երբ Աբրահամը փաստարկված ու հանգամանալից ներկայացրեց իրողություն իր հաղոդման շրջանակներում։ Հիշենք նաև տեռпրիստների բացհայտումը․․․

Չեմ ուզում հիմա Աբրահամի գովքը անել․ տեսնողը տեսնում է, հսկացողը հասկանում։ Նշեմ միայն, որ եթե պետք է ձևավորվի նոր իշխանություն, եթե պետք է առաջ գան անհատներ, ապա Աբրահամի անունը պետք է լինի նրանց շարքերում։ Աբրահամն իր դիրքում էլ փայլուն կռիվ է տալիս, սակայն նրա պես հայորդիները, թերևս, ավելի մեծ և օգտակար գործեր կարող է անել, եթե ունենա համապատասխան հնարավորություններ։ Հետևաբար կոչ-խնդրանք Աբրահամին, որ իր գիտելիքներն ու կարողությունները օգտագործի քաղաքականության մեջ։ Գրել է Ա․Ջ

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *