Ադրբեջանի զինված ուժերը ակտիվորեն տեղակայվում են Հայաստանի սահմանների մոտակայքում գտնվող «գորշ գոտում»:
Այս մասին հայտնում են Ռուսաստանի ուժային կառույցների @wargonzo-ի աղբյուրները, որոնք ուղղակիորեն կապված չեն խաղաղապահ զորախմբի գործունեության հետ:

Նրանց խոսքով ՝ օգտվելով ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակից ՝ ադրբեջանական զինուժը փորձում է բարելավել իրենց դիրքերը ոչ միայն Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում, այլ նաև հայ-ադրբեջանական սահմանի որոշակի հատվածներում:

Դա պայմանավորված է նաև նրանով, որ Արցախի որոշ շրջանների անցումը Բաքվի վերահսկողության տակ, սահմանի անվտանգությունն ապահովող հայաստանյան կողմը ստացավ պատասխանատվության լրացուցիչ գոտիներ, քանի որ պայմանական (բայց ինչ-որ տեղ բավականին իրական) ճակատը Հայաստանի և Ադրբեջանի միջև ավելացավ մի քանի տասնյակ կիլոմետրերով:

Մինչ սահմանազատման իրավիճակը մշուշոտ է, և այս հարցի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, Ալիևը հույս ունի «սուս ու փուս» «չամփել» Հայաստանի լրացուցիչ տարածքները:
Մոտ ապագայում @wargonzo նախագծը զեկույց կներկայացնի կոնկրետ տարածքների վերաբերյալ, որոնցում Ադրբեջանի զինված ուժեր սադրիչ գործողություններ են իրականացնում։