Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը

Ադրբեջանի զինված ուժերը, չնայած հրադադարի մասին համաձայնագրին, փորձում են գրավել Բերդաշեն գյուղը: Այս մասին հայտնում է @wargonzo տելեգրամ ալիքը` վկայակոչելով գյուղի բնակիչներին:

«Բերդաշենը գտնվում է Մարտունու շրջանում, որի վեց գյուղերը, համաձայն ստորագրված փաստաթղթի, պետք է անցնեն Բաքվի վերահսկողության տակ:

Սակայն Բերդաշենն այդ ցուցակում չկա, ուստի Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները հակասում են Արցախում մարտական գործություններին դադարեցման պայմաններին:

Այժմ Բերդաշենի բնակիչներն իրենք են փորձում թույլ չտալ ադրբեջանցի զինվորականների ներխուժումն իրենց տարածքներ»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *