Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի հետևանքով սպանվել են 2 ռուս սահմանապահներ

Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի հետևանքով այսօր սպանվել են 2 ռուս սահմանապահներ:

Այս մասին հայտնում է Ռեալիստ լրատվական գործակալությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՊԲ ստորաբաժանումները մարտական գործողությունների ընթացքում գերեվարել են հերթական սիրիացի վարձկանին, որը, ինչպես պարզվել է նախնական հարցաքննության ժամանակ, 1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է:

Ամուսնացած է: ՈՒնի 5 երեխա:

Արցախում, իր խոսքերով, «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար «պարգևավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *