Ադրբեջանն այսօր մարտական 36 թռիչք է կատարել, Մարտակերտի ուղղությամբ կիրառել ծանր հրանոթային միջոցներ

Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններն Ադրբեջանը բացարձակ չի կատարել, չի էլ պատրսատվել դրանք կատարել: Ադրբեջանի ղեկավարությա կողմից, հայտարարություններն այն մասին, թե պատրաստակամ են եղել իականացնել այդ պայմանավորվածությունները, կեղծիք են:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Վաղ առավոտյան սկսվել են հարձակողական գործողությունները 3-4 ուղղություններով: Մասնավորապես, Մարտակերտի ուղղությամբ կիրառվել են նաև ծանր հրանոթային միջոցներ:

Ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի ԶՈւ ռազմաօդուժը Թուրքական օդուժի պատսպարման, հետախուզական և կառավարման կետերի աջակցության տակ կիրառել են բազմատեսակ մարտական-հարվածային ԱԹՍ-ներ, կատարել են 36 մարտական թռիչք, որոնց ընթացքում հյուսիսային ուղղությամբ մեր ՀՕՊ-ին հաջողվել է խոցել մեկ ՍՈՒ25 գրոհիչ:

Օրվա ընթացքում մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ:

Մինչև ուշ ժամ մարտական գործողությունները շարունակվում են: Գիշերային ժամերին որոշակի թուլացումներ են լինում: Այդ ընթացքում հակառակորդը փորձում է զորքերի համալրում և վերախմբամիավորում իրականացնել որպեսզի առավոտյան սկսի հարձակողական գործողությունները»,-տեղեկացրեց Հովհաննիսյանը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *