Ադրբեջանում գտնվող 342 սիրիացի գրոհայիններ ամեն ինչ թողել ու վերադարձել են հայրենիք

Թեպետ Թուրքիան Լեռնային Ղարաբաղում Հայաստանի դեմ կռվելու նպատակով Ադրբեջան է ուղարկել 230 սիրիացի վարձկաններից կազմված նոր խումբ, 342 գրոհային ամեն ինչ թողել ու վերադարձել է հայրենիք: Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը՝ փոխանցում է Infoteka24-ը:

Նոյեմբերի 4-ին կենտրոնը գրանցել է 9 գրոհայինի մահ: Արցախում պատերազմի ողջ ընթացքում սպանվել է 240 զինյալ, որոնցից 183-ի դիերն ուղարկվել են Սիրիա, մյուսների մարմինները մնացել են Ադրբեջանում:

Ինչպես ավելի վաղ հայտնլ էինք,  ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Ադրբեջանում ահաբեկչական տարրերի ոչնչացման գործում Ռուսաստանի՝ որպես համաշխարհային տերության նախաձեռնած քայլերի մասին հարցադրմանը:

Զախարովան նշել է, որ այս պարագայում անհրաժեշտ է փորձագետների կարծիքը, սակայն իր կողմից պաշտոնական ներկայացուցիչը նշել է.

«Ստացված տեղեկությունների համաձայն՝ ներկայումս Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տեղափոխվում միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամներ, որոնց ձեռքերը մինչև արմունկներն արյան մեջ են: Խոսքն արմատական տրամադրված վարձկանների մասին է, որոնք ջիհադիզմի գաղափարախոսության հետևորդներ են:

Այս ամենը չի կարող անհանգստություն չպատճառի մեզ, քանի որ իրադարձությունների նման զարգացումը կարող է հանգեցնել ահաբեկչական նոր անկլավի ստեղծմանը, արդեն՝ Անդրկովկասում»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *