Ադրբեջանում 7-8 տարի հայ գե րիներ են եղել, բա նախկինում ինչո՞ւ չէիք հարցնում․ Փաշինյանը վրդովվեց

Դուք թեեւ գնում էիք Մոսկվա՝ հայտարարելով, որ մեր առաջնահերթությունը գե րիների վերադարձի հարցն է, բայց որեւէ ձեռքբերում մենք չունեցանք, ինքն ապացուցում է, որ այս կարեւոր թեմայում դուք Հայաստան-Ադրբեջան բանակցություններում ունակ չեք լինելու այլեւս պաշտպանել ՀՀ շահերը, ըստ այդմ ինչու եք շարունակում պաշտոնավարել եւ ինչու չեք հեռանում: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց ԼՀԿ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Բավականին երկար տարիներ Հայաստանից միշտ գե րիներ են եղել Ադրբեջանում: Հիմա պարզապես պարզ է, որ գե րիների թիվը մեծ է: Բայց եթե այդ տրամաբանությմբ նայենք, այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գե րիներ Հայաստան չեն վերադարձվել, քան նքոյեմբերի 9-ից հետո: Հիմա հարցը հետռեւյալն է, ինչու այս դահլիճում այդ հարցը այդ երկար տարիների ընթացքում չի հնչել: Ընդ որում, այդ հարցը միշտ եել է ՀՀ օրակարգում:

Երկար տարիներ ամենատարբեր ֆորմատներով եղել են հայ-ադրբեջանական բանակցություններ, ինչու մենք ամեն անգամ այդ հարցը չի հնչել, որ դուք գնացիք, չկարողացաք գե րիներին վերադարձնել, հետեւաբար, ինչու հրաժարական չեք տալիս: Ինչու չի հնչել հարցը, որ այ դուք գնացիք բանակցեցիք, չկարողացաք Ղարաբաղի հարցը լուծել, ինչու հրաժարական չեք տալիս: Այ դուք գնացիք բանակցեցիք, ասոցացման պայմանագիրը չկարողացաք ստորագրել, ինչու հրաժարական չեք տալիս:

Պետք է հասկանանք՝ մենք ուզում ենք գե րիները վերադառնա՞ն, թե՞ ուզում ենք գե րիների չվերադառնալու վրա քաղաքական միավորներ շահենք: Կներեք, ես այս ողջ ընթացքում ես չեմ տեսել ընդդիմադիր դաշտից արված որեւէ գործողություն, որն առնվազն չխանգարի գե րիների վերադարձին: Այո, շատ դժվար է 5 ճակատով պայքարել գե րիների վերադարձի հարցի շուրջ»:

Նա հավելեց, որ այստեղ հարցեր են բարձրացվում, որոնք հնչեցնելու ձեւակերպումների արձագանքները մենք կտեսնենք. «Թվում է՝ մենք հարց ենք տալիս ճանապարհի անվտանգությունն ապահովելու համար, բայց իրականում հարց ենք տալիս էժան քաղաքական միավոր շահելու համար, որի արդյունքում այդ ճանապարհի գործունեության համար ձեւավորվում է շատ կոնկրետ վտանգ:

7-8 տարի Հայաստանից գե րիներ են եղել Ադրբեջանում, բա խի՞ չէիք հարցնում այն ժամանակ: Ինչի՞ չեք ասում, որ գե րի է եղել, որ 2.5 տարի սոցիալական հարթակներում խոսք էր գնում, որ այս-այս-այս մարդկանց ինչու կառավարությունը չի վերադարձնում: Այդ մարդկանց կառվարությունը վերադարձրել է: Նախկինում երբեք այդ ծավալով գե րիների վերադարձ տեղի չի ունեցել»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ պնդմանը, թե իրենց իշխանությունն ի վիճակի չէ սպասարկել հայաստանի շահը. «Ես էլ ասում եմ, որ դուք որպես ընդդիմություն առավել եւս  ի վիճակի չեք սպասարկել Հայաստանի շահը, որովհետեւ դուք այս շեշտադրումներով եւ էժան միավորներ հավաքելու փորձով վտանգի տակ եք դնում գե րիների կյանքը, անվտանգությունն ու առողջությունը: Պարտադիր չի, որ մենք գաղտնի բանակցությունների ամբողջ բովանդակությունընստենք այստեղից պատմենք»:

Գեւորգ Գորգիսյանը նկատեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրվել է փաստաթուղթ, որով գե րիները պետք է վերադարձվեն. «Հիմա դուք ձեր ձեռք բերած պայմանավորվածությունը չեք կարողանում կյանքի կոչել: Այո, դուք այլեւս չեք կարողանում սպասարկել Հայաստանի պետական շահը: Դուք ՌԴ մեկնելիս ասել էիք, որ դա ձեր առաջնահերթությունն է եւ դրան չեք կարողացել հասնել: Երբ եղել է գե րիների հարց, մենք այդ հարցը բարձրացրել ենք: Բոլոր ձախողումները բերեցին նրան, որ 2018-ին եղավ հեղափոխություն: Հիմա դուք ուզում եք ձեր ձախողումները ուրիշների ձախողումներով կամ թերացումներով արդարացնե՞լ: Դուք հենց ձեր նշած էժան բալեր հավաքելով փորձելով ռեյտինգ պահել, դեմ եք գնում Հայաստանի շահերին»,-ասաց ԼՀԿ-ական պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Այսինքն ձեր պնդումն այն է, որ գե րիներն այլեւս չեն վերադառնալո՞ւ, որ գե րիների հարցը փակված է, վերջ, էլ չի քննարկվո՞ւմ, որ այդպիսի պրոցես չկա, պարտավորություն չկա՞: Եթե դուք այդպես եք ասում, առավելեւս դուք շատ վատ դերակատարում ունեք»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *