Ադրբեջանցիները Մոսկվայում ծեծել են իրենց հայրենակցին՝ շփոթելով հայի հետ

Երեկ համացանցում տարածվեց  տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները դաժան ծեծի ենթարկում հայկական պետհամարանիշներով BMW X5-ի վարորդին:

Այսօր արդեն պարզ է դարձել, որ վարորդն իրականում ազգությամբ ադրբեջանցի է եղել: Նրա կինը գրառում է կատարել` ամոթանք տալով իրենց հայրենակցին ծեծող ադրբեջանցիներին․

«Սրիկաներ, այդ մեքենայում իմ ամուսինն էր, ձեզ բորենիների պես եք պահում, եթե այդքան հայրենասեր եք՝ գնացեք ծառայության և կռվեք իսկական տղամարդկանց պես։

ՌԴ-ն բազմազգ երկիր է, իմ ամուսինը ադրբեջանցի է և նրա ընկերը նույնպես, իսկ ավտոմեքենան՝ հայկական էր, մտերիմ ընկերն էր տեղափոխում․ ահա՝ ինչ է նշանակում ընկերություն։ Եթե ամուսինս չհասցներ ադրբեջաներեն գոռալ՝ երևի հիմա հիվանդանոցում կլիներ, իսկ մենք երկու փոքր երեխա ունենք։

Մտածեք՝ ինչ եք անում։ Իսկ ամուսնուս ադրբեջանցի ընկերը, որին հայի տեղ են ընդունել, այժմ վերակենդանացման բաժանմունքում է»,- գրել է նա։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *