Ադրբեջանցիներն առաջ են եկել Հին Շեն, Մեծ Շեն, Եղծահող համայնքների ուղղությամբ և գյուղացիներից պահանջում են լքել տները

Ադրբեջանցիները Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Եղծահող համայնքների ուղղությամբ առաջ են եկել ու պահանջում են գյուղացիներից լքել իրենց տները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ նախկին նախագահի խոսնակ Յանա Ավանեսյանը։

«Բան չունե՞ք ասելու Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան»,-գրել է նա։

Նշենք, որ թշնամին շրջափակել է Շուշիի շրջանի Հին շեն գյուղը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *