Ադրբեջանցի պաշտոնյան ամուսնացրել է իր դստերը հայ տղայի հետ (Լուսանկար, Տեսանյութ հարսանիքից)

Մոսկվայի ադրբեջանական համայնքի ազգային-մշակույթային առաջնորդ Ագադադաշ Կերիմովըհաստատել է, որ իր դուստրը ամուսնացել է ազգությամբ հայ տղայի հետ: Նա նաև նշել է, որ չի զղջում կատարվածի համար:

— Այո, իմ դուստրը իրո’ք ամուսնացել է հայ տղայի հետ. Ընկերներն ու ծանոթները գիտեն դրա մասին: Սա նորմալ է,իմ կինը նույնպես հայ է: Տղայի հայրն ու պապը նույնպես հայեր են, որոնք եկել են Վրաստանից: Ինքը (փեսացուն) ծնվել է Ռուսաստանում, հայերեն նույնիսկ չի խոսում: Մասնակցել է КВН-ին, որտեղ էլ իմ դուստրը ծանոթացել է նրա հետ,-ասել է Կերիմովը:

Կերիմովի խոսքերով` արդեն 35 տարի է ինչ ինքն իր ընտանիքի հետ ապրում է Ռուսաստանում: Նրա երեխաները նույնպես ծնվել են այնտեղ, բայց հաճախ են այցելում Ադրբեջան:

Նա նաև նշել է, որ հարսանիքին մասնակցել են ինչպես հայեր, այնպես էլ ադրբեջանցիներ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *