Ազնիվ ու բարոյական չէ Եռաբլուրը քաղաքական դիվիդենտներ ու քաղաքական գործիք դարձնելը, քանի որ…Վահե Տեր-Մինասյանի կարևոր գրառումը

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանն իր էջում գրել է.
Ազնիվ և բարոյական չէ. Ազնիվ և բարոյական չէ Եռաբլուրը քաղաքական դիվիդենտներ և քաղաքական գործիք սարքելը, ինչն այս 2 օրը հավասարապես անում են թե ներկա իշխանությունը թե ընդդիմությունը։ Ազնիվ և բարոյական չէ խաղալ

մարդկանց հայրենասիրության, ծանր կորստի և վշ տի զգացմունքների հետ։ Ազնիվ և բարոյական չէ Եռաբլուրում հանգչող մեր հերոսների և նրանց հարազատների նկատմամբ։ Նրանք հաստատ դրան չեն արժանի։ Ցանկանում եք ազգովի հարգել հի շատակը՝ ապա ազգովի ու միասնական, մի շարքով

ու առանց իմ և քոնի պետք է գնայինք։ Իրար հետ լուծելու հարցեր ունեք, Եռաբլուրից իջեք և յուրաքանչյուրդ ձեր հանրահավաքը արեք մի որևէ հրապարակում։ Ցանկանում եք հասկանալ թե ո՞ւմ է ավելի շատ վստահում այս պահին ժողովուրդը՝ անցկացրեք վստահության հանրաքվե կամ նոր ընտրություններ։ Եռաբլուրը դրա տեղը չէ։

Երեկ և այսօր Եռաբլուրը քաղաքականացնելով կրկին անգամ սպա նում ենք մեր նա հատակներին…
Ոչ երեկ եմ գնացել, ոչ էլ այսօր կգնամ։ Դեռ շատ ժամանակ ունենք Եռաբլուր գնալու։ Կգնամ միայնակ, կգնամ ընկերներիս հետ, կգնամ երեխաներիս ձեռքը բռնած և կփորձեմ բացատրել, թե ինչպես ստացվեց, որ նույն բարձունքի վրա իրենց վերջին հանգրվանը գտան հաղթած և պարտված բանակի զինվորները…

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *