ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը դիմել է ոստիկшնապետին. Սպшռնում են իրեն և իր եղբորը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանին է դիմել Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը և հայտնել,

որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում Գագիկ Սողոմոնյան անունով օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու, հաշվերհարդարի հրապարակային կոչեր տարածելու, այդ թվում՝ իր և իր եղբոր, վարչապետի օգնական Նաիրի Սագսյանի նկատմամբ սպառնալիքներ ստանալու մասին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանապետ Վ. Ղազարյանը դիմումի ընթացքը լուծելու համար հանձնարարական է տվել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանին:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *