«Ալեն Սիմոնյանին վռնդել են խանութից». Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարի լույս, Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից դիմակ չունենալու պատճառով:
     ԱԺ փոխխոսնակը հարցրել է, թե իրեն տեղը չե՞ն բերում:


     Վաճառողը պատասխանել է՝ շատ լավ բերում են ու, կարծեմ, դիմակ կրելու պարտադրանքը իրենց քաղաքական ուժն է մոգոնել:

     Ալենը շարունակել է վիճաբանել, բայց խանութի աշխատակիցները դուրս են հրավիրել նրան, որովհետև խանութի ներսում առանց դիմակի վիճել չի կարելի»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *