Ալեն Սիմոնյանի դիպուկ պատասխանը Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությանը

Ալեն Սիմոնյանը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությանը․ նա մասնավորապես նշել է․

Ցավով եմ կարդացել Մարգարիտայի գրառումը, ցավում եմ, քանի որ նա առաջին հերթին վնասեց ինքն իրեն, չգիտեմ, թե ինչու է որոշել, որ իրավունք ունի նման ձևով վիրավորել մի ողջ ազգի, նման ձևով պատասխանել այն մարդկանց, որոնց տները հրետակո ծում են:

Մարդիկ ընդամենը իրենից աջակցությում էին ակնկալում, բնական է ինքը չէր գա Հայաստան կռվելու, չէ՞ որ Հայաստանի հետ իրեն կապում է միայն ու միայն ազգանվան «յան» մասնիկը:

Մարգարիտայի տեքստի մեջ ինձ ամենաշատը զարմացրեց իր իրականությունից կտրված լինելը: Թվում է, թե լրատվական հարթակում աշխատող է, բայց նա գրում է, թե սահմանում լարված վիճակ է, իսկ դուք վախենում եք կորցնել իշխանությունը:

Չեմ ցանկանում նեղացնող խոսքեր ասել, բայց կարծում եմ Մարգարիտան պետք է ներողություն խնդրի համայն հայությունից։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *