Ալեն Սիմոնյանի վիրահատությունն ավարտվել է. ինչ է հաղորդում նրա օգնականը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի վիրահատությունն ավարտվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը:

«Վիրահատությունը քիչ առաջ է ավարտվել, այն անցել է նորմալ»,- ասաց Հակոբյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիմոնյանը վիրահատվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում:

Նրա առողջական վիճակի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *