Ալեն Սիմոնյանի օգնությամբ կանխվել է Հաղթանակ կամրջից 2 քաղաքացիների նետվելու փորձը

MediaNews-ի տեղեկություններով այսօր երեկոյան 21:30-ի սահմաններում 2 քաղաքացի ցանկացել են նետվել Հաղթանակ կամրջից:  Դեպքի մասին իմանալուց հետո արագ դեպքի վայր է ժամանել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների  Հաղթանակ կամրջից  նետվելու փորձ անող քաղաքացիները նման քայլի են գնացել ֆինանսական խնդիրների պատճառով:

Դեպքի վայրում քաղաքացիները նկատել են նաև Հայկ Ստեփանյանին:

Բարեբախտաբար ամեն բան բարեհաջող է ավարտվել:

Մոտ 15 րոպե տևած խոսակցություններից հետո ԱԺ փոխխոսնակին և հավաքվածներին հաջողվել է կանխել 2 քաղաքացիների կամրջից ցած նետվելու փորձը:

Մանրամասերը՝ ստորև ներկայացված տեսանյութում:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *