Ալեն Սիմոնյանն Աննա Մկրտչյանին դուրս հրավիրեց ԱԺ դահլիճից. Տեսանյութ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անջատեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսափողը եւ դուրս հրավիրեց Ազգային ժողովի նիստերի դահլիճից

Աննա Մկրտչյանն իր ելույթում անդրադարձել էր Արցախի եւ ՀՀ ԱԺ նախագահների հանդիպմանը։ Արցախում ու Հայաստանում եղած ամենաթողության համար նա մեղադրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անվանելով նրան «Կապիտուլյանտ Նիկոլ»։

Նա իր ելույթում, մասնավորապես նշել էր.

«2-3 օր առաջ ԱԺ էր այցելել Արցախի խորհրդարանի նախագահը։ ՀՀ ԱԺ նախագահի աթոռին նստած անձի հետ հանդիպման ժամանակ անկհայտ քննարկում է տեղի ունեցել ու այդ քննարկումից ինչ են մեզ ասում. չեն խոսում Արցախի խնդիրների մասին, անգամ չեն խոսում այն մասին, որ ՀՀ ԱԺ-ի լիազորությունների շրջանակներում հնարավոր է որոշակի կերպ որոշումների ընդունման միջոցով նաեւ նպաստել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջմղմանը, իհարկե ոչ։

Դրանից ասվում է միայն մեկ նախադասություն, ինչի համար էլ թույլ տվեք ենթադրել, որ Արցախի խորհրդարանի նախագահին բերման էին ենթարկել ՀՀ ԱԺ՝ մի արտահայտության հնչեցման համար, որպեսզի այստեղի ԱԺ նախագահը կարողանա բարձրաձայնել, պարզվում է, որ Արցախի խորհրդարանի ղեկավարը հայտարարեց, որ իրենց պետք չի եղել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։

Սրանում որեւէ մեկը հանձնաժողովների նախագահների թեկնածուներից բնավ մեղավոր չեն։ Այս ամենաթողության իրավիճակը շարունակվելու է, որովհետեւ այդ ամենաթողության իրավիճակի հեղինակը Հայաստանն ու Արցախն ավիրած կապիտուլյանտ Նիկոլն է»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *