Ալեքսանդր Կոց. Հայկական կողմը հարավային ուղղությամբ հզոր հակահարված է հասցրել՝ ետ շպրտելով ադրբեջանցիներին

Հրետանին այնպես է աշխատել, որ հողը ոտքերի տակ երերում էր: Այս մասին Թելեգրամի իր ալիքում գրել է ռուս լրագրող Ալեքսանդր Կոցը:

«Իմ տվյալներով՝ հայկական կողմը հարավային ուղղությամբ հզոր հակահարված է հասցրել՝ ետ շպրտելով ադրբեջանցիներին ավելի վաղ զբաղեցրած դիրքերից, այդ թվում՝ Խուդաֆերինի ջրամբարի շրջանից: Հրետանին այնպես է աշխատել, որ հողը ոտքերի տակ երերում էր:

Նման դեպքերում «ազատագրման» կամ «դեօկուպացիայի» մասին վաղաժամ հայտարարությունները հերքվում են նույնքան կայծակնային արագությամբ, որքան հայտնվել են տեղեկատվական դաշտում… Հարավային ուղղությամբ՝ Արաքս գետի երկայնքով, առաջխաղացումն ադրբեջանական բանակի համար մեծ հավանականություն է ստեղծում՝ հայտնվելու կաթսայի մեջ:

Մարտական գործողությունների քարտեզից երեւում է, որ առաջավոր ստորաբաժանումները 50-60 կմ հեռացել են ճակատի սկզբնական գծից: Բարձր լեռնային շրջանում ականանետային մարտկոցների տեղակայումը տհաճ անակնկալ կլինի ադրբեջանական բանակի համար»,- գրել է նա:  

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *