Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ հանրապետության համար անընդունելի է Լեռնային Ղարաբաղին հատուկ կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը:

«Ոչ մի հատուկ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող: Ադրբեջանի բոլոր քաղաքացիները,

որոնք ներկայացնում են տարբեր ժողովուրդներ եւ կրոններ, ապրում են խաղաղության եւ բարիդրացիության պայմաններում: Հայ ժողովուրդը եւս կապրի այդ պայմաններում»,-ասել է Ալիեւը:

Հիշեցնենք, որ Ալիեւը կնոջ հետ այցելել է Ֆիզուլիի շրջան: