Ալիևը հայտարարությամբ է հանդես եկել

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոն կստեղծվի Աղդամի շրջանում:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին շաբաթ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներին:

Նշվում է, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև երկրում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

«Մենք գտնվում ենք Աղդամի շրջանում մոնիթորինգային կենտրոնի ստեղծման փուլում:

Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կվերահսկի հրադադարի ռեժիմի պահպանումը: Կարծում եմ՝ դա տարածաշրջանային համագործակցության լավ դրսևորում է: Միևնույն ժամանակ դա Թուրքիայի և Ադրբեջանի միջև լավ համագործակցության խորհրդանիշ է»,- ասել է Ալիևը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները,

Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *