Ալիևի դստեր զավեշտալի տեսանյութը դարձել է հիթ համացանցում

Ալիևի դուստրը` խմբագիր, պոետ Լեյլա Ալիևան, ով նաև Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահն է, Բաքվում կայացած «Жара» փառատոնի բացման արարողության ժամանակ իրեն տարօրինակ է պահել

Նրա դիմախաղը և շարժումները քննարկումների առիթ են դարձել համացանցի օգտատերերի շրջանում: Ոմանց կարծիքով՝ նման պահվածքը սթրեսի հետևանք է: Մյուսների համոզմամբ՝ Լեյլան թմրանյութեր է օգտագործում:

Լրագրողների հարցին, թե որ արտիստին է լսում մեծ հաճույքով, Լեյլան պատասխանել է.

Շատ արտիստներ են ինձ դուր գալիս: Սիրում եմ Ֆիլիպ Կիրկորովին: Նրա «Цвет настроения синий» հիթը ինձ շատ է դուր գալիս: Սիրում եմ նաև Էմինի ու Գրիգորի Լեպսի ստեղծագործությունները»:

Նշենք, որ Էմինը Լեյլա Ալիևայի նախկին ամուսինն է և նրանք ունեն երկու որդի` Ալին ու Միքաիլը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *