Ալիևն ասում է՝ պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե

Բաքուն պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, եթե հայկական կողմը դադարեցնի կրակը, ֆրանսիական Figaro թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք պատրաստ ենք այսօր դադարեցնել։ Ես այդ մասին ասել եմ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում բանակցությունների ընթացքում։ Ընդամենը անհրաժեշտ է, որ Հայաստանը դադարեցնի կրակը։ Իսկ հետո դիվանագետները պետք է աշխատեն»,- ասել է Ալիևը և պարզաբանել,

որ «Հայաստանը պետք է ճանաչի հակամարտության կարգավորման սկզբունքները, որոնք սահմանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան»։ Ադրբեջանը, ըստ այդ երկրի նախագահի, «արդեն ընդունել է դրանք»։

«Դրանից հետո կվերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Ալիևը։ Նա մեղադրել է Նիկոլ Փաշինյանին «խաղաղ գործընթացը քանդելու» մեջ։ Ալիևի համոզմամբ՝ «ստատուս քվո այլևս գոյություն չունի, այժմ նոր իրականություն է»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *