Ալիևն իր ժողովրդին պատրաստում է պարտության․ Լապշին

Ադրբեջանի նախագահ Ալիևն իր ժողովրդին պատրաստում է պարտության։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

«Ինչպես և ես կանխատեսում էի դեռ պատերազմի առաջին օրերին՝ սեպտեմբերին, Ադրբեջանը չի կարող վերցնել Լեռնային Ղարաբաղը, իսկ անհաջողությունների պատճառը կհամարվի Հայաստանի կողմից միֆային երրորդ ուժերի մասնակցությունը։

Դեռ սեպտեմբերին ես կարծում էի, որ Բաքուն կհայտնի, որ հայերի փոխարեն կռվում են Ռուսաստանի Դաշնության զորքերը, ԱՄՆ-ի ծովային կատուներն ու աֆրիկյան Կոնգոյի հատուկ ջոկատայինները։ Համարյա չեմ սխալվել։ Ալիևն անձամբ հայտնեց, որ 5000 ռուս զինվոր Գյումրու ռազմաբազայից կռվում է Հայաստանի կողմում և նրանց է մատակարարվում բազայի զենքերը։

Սա հնչում է ինչպես հումոր, բայց սովորական բարեհոգի բնակիչների համար կանցնի։

Ժողովուրդն աստիճանաբար կպատրաստվի պարտությանը, Ղարաբաղը վերցնել չկարողանալու պատճառներին և շուրջ 7 հազար ադրբեջանցի զինծառայողի սպանվելուն»,- գրել է նա։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *