Ալլա Լևոնյանը շատ է փոխվել, նրան չեք ճանաչի (Լուսանկար)

Ալլա Լևոնյանը շատ է փոխվել, նրան չեք ճանաչի (Լուսանկար)

Տեսեք թե ինչքան է փոխվել Ալլա Լևոնյանը։

Գենետիկական հիշողության մեջ միշտ էլ պահպանվում է մարդու անցյալը՝ անկախ նրանից, թե քանի սերունդ այն կողմ է այն գտնվում: Շատերիս կողմից դեռ չտեսնված Արևմտյան Հայաստանը 100 տարվա հեռավորությունից էլ շարունակում է մնալ հայրենիք: Միևնույն է, թե արհեստականորեն ի՞նչ նոր անուններ կկրեն մեր պատմական քաղաքները, մեզ համար դրանք մնում են Ալաշկերտ ու Արդահան, Վան ու Բայազետ, Մուշ ու Կարին…

Aysor.am-ը շարունակում է «Հայոց ցեղասպանություն. Ձախողված ծրագիր» խորագրի ներքո ընթերցողներին ներկայացնել ճանաչված ու սիրված այն հայերին, ում նախնիները վերապրել են ճակատագրական 1915-ը:

ՀՀ Վաստակավոր արտիստուհի, երգչուհի Ալլա Լևոնյանին արմատները երկու թելերով են դեպի Արևմտյան Հայաստան տանում՝ մայրական տատիկն ու պապիկը վանեցիներ են, հայրական տատիկը Վանից, պապիկն էլ՝ Կոստանդնուպոլսից է:

Անդրանիկ Օզանյանի բարեկամը

Գառնիկ պապս և Անդրանիկ Օզանյանը հորեղբոր տղաներ են եղել: Մանրամասն չգիտեմ իրենց բարեկամության մասին, քանի որ պապիկս մահացել է, երբ հայրս 2 տարեկան է եղել: Գաղթի ճանապարհին հորս հարազատների մի մասը սպանվել, մի մասն էլ փախել են տարբեր երկրներ: Չի եղել որևէ մեկը, ով կպատմեր իրենց ընտանիքի պատմությունը… Փոքր էի, բայց հիշում եմ. հայրս հանդիպեց Սերո Խանզադյանին, ով գիրք էր գրում Անդրանիկի մասին և պետք է գրքում նաև հայրիկիս ընդգրկեր: Բայց մահացավ, ու գիրքը կիսատ մնաց, հետագայում չգիտեմ՝ ինչ ճակատագիր ունեցավ:

Նոր Հայաստան, նոր ընտանիք

Հայրական տատիկս ու պապիկս հանդիպել են գաղթից հետո՝ Արևելյան Հայաստանում: Եթե չեմ սխալվում, Մարիամ տատիկս պապիկիս երկրորդ կինն է: Պապիկս 60-62 տարեկան է եղել, որ հայրս ծնվել է: Նման ընտանիքներ շատ են ձևավորվել 1915 թվականից հետո, չէ՞ որ գաղթի ճանապարհներին մեկն իր կնոջն է կորցրել, մեկն իր ամուսնուն, մազապուրծ փախել են: Ի վերջո, պե՞տք է ամուսնանային, տուն, ընտանիք կազմեին:

Սիրտս թուլանում է, երբ…

Չգիտեմ՝ Գառնիկ պապս Արևմտյան Հայաստանում ինչ գործունեությամբ է զբաղվել, բայց այստեղ՝ մեր Ավշար գյուղում, կոշկակարություն է արել… Ուսանող տարիներիս, երբ Երևանում ապրում էի բարեկամուհուս տանը, իրենց բակում երկու պապիկներ կային, մեկը կոշիկ էր կարում, մյուսը՝ Լևոն պապը՝ գլխարկ: Ու երևի պապիկիս մասին հիշողությունն էր պատճառը, որ սիրում էի նրանց հետ նստել ու զրուցել, իրենց աշխատանքին հետևել: «Պապիկ-տատիկ» երևույթն ինձ համար շատ կարևոր բան է, մեծ կարոտ կա իմ մեջ: Երբ դրսում այդ տարիքի մարդկանց եմ տեսնում, սիրտս թուլանում է: Աչքերիս առջև տեսածս միակ՝ մայրական տատիկիս՝ Վարժուհու տխուր աչքերն են անընդհատ: Կորացած մեջքով փոքրամամին կին…

Օզանյան ազգանունը փոխվեց Լևոնյանի

Սովետական տարիներն էին, պապիկիս մահանալուց հետո տատիկս վախեցել ու անմիջապես փոխել է հայրիկիս ազգանունը՝ Օզանյանը դարձնելով Լևոնյան: Հորաքույրներս ավելի մեծ են եղել ու կարողացել են իրենց Օզանյան ազգանունը պահպանել… Ժամանակ առ ժամանակ մեր տանը խոսակցություններ էին լինում այս թեմայով, բայց հայրիկս այդպես էլ չմտածեց ազգանունը հետ փոխելու մասին: Ճիշտն ասած՝ ես էլ այդ ուղղությամբ չեմ մտածել: Գուցե սխալ է դա, բայց երևի սովորել եմ իմ ազգանվանը: Գուցեև այն գիտակցումը, որ ես Օզանյանների տոհմից եմ, ինձ բավարարում է:

Արյան կանչը

Փոքր տարիքում թեև չգիտեի, որ Անդրանիկ Օզանյանի ազգակցուհին եմ, բայց միշտ իր մասին գրքեր կարդալիս արտասվում էի, ասում՝ ինչո՞ւ իր ժամանակներում չեմ ծնվել, ես էլ ֆիդայինների կողքին կլինեի, կկռվեի, կվիրակապեի նրանց վերքերը:

Ամաչկոտ, զուսպ ու քչախոս կին էր

Ես մայրական տատիկիս եմ հիշում՝ Վարժուհի տատիկին: Շատ ամաչկոտ, զուսպ ու քչախոս կին էր: 12-13 տարեկան երեխա էի, բայց ինձ հետաքրքիր էր, թե գաղթի ճանապարհն ինչպես են անցել: Մեր բակի տարիքով մարդկանց էլ էի հարցնում, ու միակ պատասխանը, որ լսում էի՝ «Հե՜յ վա՜խ»-ն էր: Ոչինչ չէին պատմում, երևի չէին ուզում վերհիշել այդ սարսափը: Տատիկս քթի տակ երգում էր՝ «Հովիկ է, հովիկ է, սարերի ծաղիկ է»: Թե ի՞նչ էր հիշում, ինչի մասին էր մտածում՝ չգիտեմ: Եթե ավելի մեծ լինեի, նրան խոսեցնելու տարբերակներ կգտնեի…

Վանեցին «քձիբ» է, լենինականցին՝ մեծաբերան, լոռեցին՝ միամիտ

Հայերս սիրում ենք տեղայնացնել մարդկանց, անուններ կպցնել: Վանեցիների «քձիբության» մասին հետաքրքրվել եմ, ու այդ պատմությանը քիչ թե շատ ծանոթ եմ: Վանեցիները աղ ու հացով, հարուստ մարդիկ են եղել, իրենց «եղն ու բրինձը» միշտ էլ ունեցել են: Ասում են՝ երբ թուրքերը սկսում են հարձակվել, շրջափակել, ու կողքի գավառները չեն կարողացել այդ սովին այլևս դիմակայել, Վանը կարողացել է երկար ժամանակ պայքարել՝ շնորհիվ ունեցած ավարի, ուտելիքի: Շատերը սկսել են ասել, որ իրենց էլ օգնեն, բայց վանեցիք կարողացել են միայն իրենց քաղաքը պահել: Հենց այստեղից էլ առաջացել է «քձիբ վանեցու» լեգենդը (ծիծաղում է)… Հավատացեք, այնպիսի հյուրասեր ընտանիք, ինչպիսին իմ հայրական ընտանիքն է, չկա:

Ուխտ ունեմ…

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում եղել եմ, բայց, ցավոք, Արևմտյան Հայաստանում չեմ եղել: Մեծ ուխտ ունեմ, անպայման պետք է գնամ Վան՝ իմ նախնիների հրաշալի քաղաք: Այնտեղի բնակիչները լավ ապրելակերպ, արհեստ ու արվեստ են ունեցել: Բարձրաճաշակ քաղաք է եղել, որը ժողովրդին շատ բաներ է փոխանցել: Պետք է, պարտավոր եմ գնալ ու զգալ այդ հողում մնացածների, մեր նախնիների շունչն ու հոգին: Ինչպե՞ս կարող եմ չտեսնել Վանա լիճն ու Ախթամարը… Եվ ոչ միայն, հնարավորության դեպքում ուզում եմ ամբողջ Պատմական Հայաստանում լինել:

Ես պահանջատեր եմ

Հույս ունեմ, որ ամեն հայ իր ընտանիքում այս թեմայով խոսում է: Թող ինձ ազգայնամոլ, ազգայնական ասեն, բայց ես իմ երեխաների հետ հաճախ եմ խոսում Հայոց ցեղասպանության մասին: Երբեմն ինձ ասում են՝ չի կարելի, բայց ավելի լավ է ազգայնամոլ լինեմ, քան մոռանամ արմատներս: Փոքր ժողովուրդներն ազգայնամոլ չլինելու իրավունք չունեն, ինքնապահպանման խնդիր ունեն, արմատների մասին մոռանալով՝ մի օր կձուլվեն: Պարտավոր են պահանջատեր լինել…

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *