Ահա թե ինչպես են հայերը դիմավորում զինվորին. անհնար է զսպել արցունքները

Զինծառայության զորակոչի մեկնարկը տրվելուն պես սկսվում է նաև զորացրումը, իսկ այն ընտանիքները, ովքեր ունեն զորացրվելու ենթակա զինվոր մտերիմ կամ հենց որդի, վայրկյաններն են հաշվում՝ զավակի տուն գալուն սպասելով:

Զինվորի վերջնական տունվերադարձի պատրաստությունները հայկական օջախներում հատուկ արարողակարգ է ենթադրում: Հարազատներն այդ հիշարժան ու կարևոր օրվան պատրաստվում են ամենայն պատասխանատվությամբ:

Ստորև մի հուզիչ տեսանկարահանված նյութ ենք տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են իրենց զավակին դիմավորում ընտանքիում: Նախօրոք աղ ու հաց են նախապատրաստել: Դհոլ զուռնայի տոնական հնչյուններն անպակաս են միջոցառման ընթացքից:

Դե իսկ վերադարձող զինծառայողն էլ տանն իրեն անհամբերությամբ սպասող մորը, քրոջը որպես երկամյա անսահման կարոտի դրսևորում, գեղեցիկ ծաղկեփունջ է բերում:

Առաջարկում ենք վայելելստորև կցված տեսանյութը՝ միաժամանակ կիսելով ընտանիքի անափ ուրախությունը: Միաժամանակ մաղթում ենք, որ բոլոր ընտանիքներում, որտեղ կա այսօրինակ սպասում, այսպիսի լուծում ունենա՝ զավակի բարի վերադարձով:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *