«Աղոթում ենք մեր երկրի, մեր անվախ զինվորների եւ մեր ընտանիքների համար»․ Քորթնի Քարդաշյանն աջակցել է Հայաստանին

Ռեալիթի շոուի աստղ Քորթնի Քարդաշյանը եւս անտարբեր չի մնացել Հայաստանի սահմանին տիրող իրավիճակին։ Իր Instagram-ի Stories բաժնում նա կիսվել է հայազգի երիտասարդի գրառմամբ, որում ասվում է․

«Աղոթում ենք մեր երկրի, մեր անվախ զինվորների եւ մեր ընտանիքների համար, որոնց կյանքը լուրջ վտանգի տակ է առանց այդ էլ դժվարին ու անորոշ ժամանակներում», ապա հավելել է #ԱջակցությունՀայաստանին հեշթեգը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմ Քարդաշյանը գրառում էր կատարել ստեղծված իրավիճակի մասին, որում ասվում էր․ «Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, ովքեր ներգրավված են սահմանին այդ լարվածության մեջ: Ես կոչ եմ անում պանդեմիայի այս բարդ շրջանում իրավիճակը խաղաղությամբ կարգավորել»։

Աջակցել է Հայաստանին եւ Քլոե Քարդաշյանը, որն իր Instagram-ի Stories բաժնում կիսվել է հայկական եռագույնով, ինչպես նաեւ ՀՀ զինանշանին պատկերով պատրաստված իր ոսկե, թանկարժեք քարերով պատված կախազարդով։

«Սուրը նշանակում է կապանքները քայքայող ազգի ուժն ու հզորությունը․․․ Պատառոտված կապանքները ազգի ազատության եւ անկախության պայքարի մարմնավորումն են․․․ Ցորենի հասկը հայերի աշխատասիրության խորհրդանիշն է․․․ Գրիչը ազգի մտավոր եւ մշակութային ժառանգությունն է», — գրել է նա։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *