Աղջիկը մեկուկես տարում կորցրեց 95 կգ, և նույնիսկ մայրը դժվարությամբ ճանաչեց իր դստերը

Գրեթե հարյուր կիլոգրամ կորցրեց բրիտանացի Էլիզաբեթ Ուոթկինսը: Դա նրանից պահանջեց մեկուկես տարի: Եվ նա հատուկ չի էլ զբաղվել սպորտով: Ճիշտ է, ստիպված է եղել պառկել վիրահատական սեղանին:


Աղջիկը մանկուց շատ էր ուտում: Նա որպես այդպիսին նախաճաշ չէր անում: Բայց օրվա մնացած մասը ուտում էր քաղցրավենիք, պիցցա, հոթ-դոգեր և նման կարգի անպիտան սնունդ ֆաստթ ֆուդից: Այս ամենի վրայից խմում էր լիտրերով գազավորված հյութեր կամ մի քանի բաժակ թեյ, երեք կամ չորս գդալ շաքարով:


Այս սննդակարգը մեծապես ազդեց աղջկա կազմվածքի վրա: Լիզին հասավ իր առավելագույն քաշին` 165 կգ: Դրա պատճառով նա դժվարությամբ էր քայլում, անգամ անկողնուց դուրս գալը դժվար էր: Բրիտանուհին հասկացավ, որ այս ամենի հետ պետք է ինչ-որ բան անել:


Այդ ժամանակաշրջանում նրա ծանոթը որոշեց ստամոքսի շունտավորում անել: Ուոթկինսը նույնպես ոգևորվեց այդ գաղափարից: Բայց նա նաև հասկացավ, որ դա բավարար չէ: Պետք է ճիշտ սնունդ ուտել:

Կամքի ուժով աղջիկը ստիպեց իրեն սպառել օրական 700 կալորիա, ներառյալ 70 գ սպիտակուցը` սննդակարգով: Որոշ ժամանակ անց Էլիզաբեթը իրեն թուլացրեց և ավելացրեց ևս 500 կալորիա: Բայց հիմա նա շատ խիստ է իր հանդեպ` այլևս ոչ մի քաղցրավենիք և ոչ էլ արագ սնունդ:


Նա օրը սկսում է առանց շաքարի սուրճով, յոգուրտով և մի քանի պտուղներով: Կեսօրին շիլա է ուտում անյուղ կաթով, որոշ հատապտուղներով, ինչպես հապալասը և թեյ (իհարկե, առանց շաքարի): Ճաշի համար պատրաստում է աղցան` համեմված կիտրոնի հյութով և մրգերով: Ճաշից առաջ բրիտանուհին իրեն թույլ է տալիս երկու փոքրիկ նախուտեստ: Երեկոյան նա ուտում է շիլա՝ ավելացնելով մի կտոր կարագ:

2019-ի սկզբին Ուոթքինսը կշռում էր մի փոքր պակաս, քան 70 կիլոգրամ: Հետաքրքիր է, որ ինչ-որ պահի մայրը չի ճանաչել Էլիզաբեթին, երբ նրանք պատահաբար հանդիպել են փողոցում:


Նրա անձնական կյանքը նույնպես բարելավվել է: Աղջիկը հանդիպել է իր սիրելիին: Զույգը մտածում է շուտով ամուսնանալու մասին:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *