Ամենահիմար հարցը, որ տալիս են Նիկոլի հակառակորդները՝ ասում են ի՞նչ ա փոխվել մինչև հիմա։ Էն ա փոխվել, որ… Ռուբեն Հախվերդյանի նոր ու հզոր Ապտակը նախկիններին…

24TV-ի եթերի հյուրն է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը

-Մեծ մասը, ում որ քննադատում են՝ դրսում են։ Հարց ա ծագում՝ եթե մեղավոր չեք, ինչի՞ եք գնացել Ռուսաստանները, Եվրոպաները, Ամերիկաները։ Եթե մեղավոր չես՝ ինչի՞։ Էդ բաների վրա եմ զարմանում։ Առհասարակ մեր մոտ արդեն զարմանալու զգացողությունը ոնց-որ վերանում ա, քանի որ նենց հիմարությունների ենք հանդիպում, որ…

Օրինակ, ամենահիմար հարցը որ տալիս են Նիկոլի հակառակորդները՝ ասում են ի՞նչ ա փոխվել մինչև այժմ։ Էն ա փոխվել, որ դու մինչև հիմա կարող ես ասել էն, ինչ մտածում ես, առաջ չէիր կարող ասել։ -Դուք առաջ չէի՞ք կարող ասել էն, ինչ որ մտածում էիք… -Դա իմը առանձին դեպք ա։

-Պարոն Հախվերդյան, այսօր խիստ բևեռացված է քաղաքական դաշտը։ Լսում ենք՝ եթե Նիկոլական չես, ուրեմն դավաճան ես։ Դուք տեսնու՞մ եք նման բան. -Մի անգամ մեկը գրել էր՝ դու քամելիոն ես։ Այ մարդ, ես ոչ Նիկոլական եմ, ոչ չնիկոլական։ Ուղղակի ժողովուրդը ոնց-որ միշտ պահ անջում ա արդարություն ու Նիկոլը նույնպես։ Տենց ա չէ՞։ -Այո. -Եւ մենք սպասում էինք, որ ինչ-որ օբյեկտիվ դատավճիռներ կընդունվեն, մարդիկ կան, որոնք պետք ա պատ ժվեն վերջապես։ Լավ, ջհանդամ, չպա տժվեն, սակայն իրանց թա լանածը բերեն հետ տան։ Ես ասում եմ էն, ինչ-որ սովորական քաղաքացին։

-Պարոն Հախվերդյան, Ձեզ մոտ է՞լ տպավորություն կա այնքանով, որքանով հետևում եք ներքաղաքական պրոցեսներին, որ գրեթե ողջ պրոցեսների առանցքում մի տեսակ սենց Ռոբերտ Քոչարյանի գործն է կարմիր թելով անցնում, հատկապես 2018-ից հետո։ -Հա, կա այդպիսի բան։ Գիտեք ինչ, մենք էնքան սովոր ենք սպ անություններին, Լևոնի ժամանակներից մինչև այժմ։ Հլը Լևոնի ժամանակներում ավելի շատ քաղաքական սպ անություններ եղան երևի, քան Մարտի մեկին և այլն։ Ցանկանում եմ ասեմ, որ մենք սովոր ենք քաղաքական սպ անությունների։

Երևի միակ մարդը, ով մի քիչ ավելի փափուկ կեցվածք ունի՝ երևի Սերժիկն էր Սարգսյան, բայց դե Սերժիկի ժամանակ էլ հոկտեմբերի քսանյոթ եղավ, որից ինքն իհարկե տեղյակ չէր։ Մենք խոսել ենք դրա համար՝ ասեց՝ տեղյակ չեմ ով ա արել հոկտեմբերի 27-ը։ -ԲՀԿ, Հայ հեղափոխական դաշնակցություն և «Հայրենիք» կուսակցություն, որի ղեկավարն է նախկին ԱԱԾ տնօրենը։ Էս երեք քաղաքական ուժերը ընդդիմադիր ճակատ են ստեղծում։ Մի ընդհանուր օրակարգ կա, եթե մեկ բառով ձևակերպենք՝ Կառավարության հրաժարական և Փաշինյանի…

-Իրենց շահերն ունեն, դրա համար։ Էն բանը աբիժնիկ ա, էն «Հայրենիք»-ի անունն ինչ ա՞։ -Արթուր Վանեցյան։ -Ահա, աբիժնիկ ա, քանի որ տշեցին իրան և բավականին հակակրելի մարդ ա ինձ համար։ Դաշնակցությունը էն գլխից արդեն պրոռուսական դիրքորոշում ունի։ Ինչ վերաբերվում ա ԲՀԿ-ի մասին խոսելու, ճիշտն ասած ես դրա իրավուքն էլ չունեմ, քանի որ Ծառուկյան Գագիկը իմ սպոնսորն ա։

Էս վերջի 0-100 տարեկան երեխաների համար գրված գիրքը, SD-ները և այլն՝ ինքն ա սպոնսորություն արել, որ վերատպվեն, քանի որ դա իրոք անհրաժեշտ բան ա։ Որպես մարդ՝ շատ հաճելի մարդ ա։ 1988 թվից մենք իրար ճանաչում ենք։


Որպես կուսակցություն՝ ինքը հենց սկզբից էլ ասեց, որ ես իմ ժողովրդի հետ եմ, նա խաղեր չտվեց։ Սակայն նրան հետո ուզեցան օգտագործել որոշ պրոռուսական ուժեր և ցանկանում են դեռ օգտագործել։ Բայց ճիշտը էն կլնի, որ ինքը չխառնվի էդ գործերին։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *