Ամիրջանյան Նարեկն է, ով գեрի է ընկել. Տեսանյութ

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունից երկու շաբաթ է անցել, սակայն ռազմագերիների փոխանակման որևէ ժամկետ դեռ չի նշվել։

Մինչ այդ համացանցում շարունակ տեսանյութեր են հայտնվում, որոնցում ենթադրաբար հայ ռ ազմ ագերիներ են երևում։ Վերջինում, օրինակ, հայ ռազմագերուն ադրբեջանցի զինվորականները ստիպում են ադրբեջաներեն ասել, որ Ղարաբաղը Ադրբեջան է։

Ռազմագերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանն «Ազատությանը» փոխանցեց, որ տեսանյութում զինծառայող Ռոբերտ Վարդանյանն է։ Նրա հարցով ևս իրավապաշտպանները դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Տեսանյութը նաև հակամարտության գոտում մարդասիրական առաքելություն իրականացնող Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուշադրության կենտրոնում է, «Ազատությանը» փոխանցեց հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին՝ հավելելով, որ կոմիտեն ուսումնասիրում է ռազմագերիների վերաբերյալ ցանկացած տեղեկատվությունը։

Ամատունին այսօր Կարմիր խաչի գրասենյակի մոտ հավաքված մի խումբ մտավորականներին տեղեկացրեց, որ իրենց աշխատակիցները երկու կողմում էլ տեսակցել են ռազմագերիներին, բայց թե քանի հոգու, չեն կարող հրապարակել։ Մշակույթի գործիչները միջազգային կառույցից էին ակնկալում լսել իրենց հարցերի պատասխանները, մասնավորապես՝ ինչո՞ւ չեն վերադարձվում ռազմագերիները, ինչո՞ւ են դանդաղում անհայտ կորածների որոնողական աշխատանքները։

«Այս պահին ես կարող եմ փաստել, որ մեր թիմերն աշխատում են և աշխատում են նաև համակարգված Ռուսաստանի խաղաղապահ զ որքերի հետ միասին, սակայն որոնողական բուն աշխատանքները չի կատարում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Մենք այնտեղ ներկա ենք, որպեսզի աջակցենք՝ գործընթացը շարունակվի և չկանգնի: Որոնողական, դուրսբերման աշխատանքները իրականացնում են կողմերը՝ հայերը և ադրբեջանցիները երկու կողմից:

Աշխատանքները տեղի են ունենում, և դրա մասին, իհարկե, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աջակցի դերում չի հայտնում: Հիմնականում արդյունքները կապված՝ քանի մարմին է փոխանցվել և նույնականացման գործընթացների հետ կապված բոլոր հարցերը, բոլոր պատասխանները ստանձնել է իր վրա Պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության, ինքը նույնպես գրանցում է անունները այն անձանց, որոնց փնտրում են հարազատները», — ասաց Ամատունին:

Հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը շեշտեց՝ այսպիսի արտառոց պայմաններում պետք է ակտիվ լինել։

«Փորձելու ենք հիմա միջազգային ձայն բարձրացնել, որովհետև վերջին օրերը ցույց տվեցին, որ բոլորը ասում են՝ մենք զբաղվում ենք, էդ բոլորը, որ ասում են՝ մենք զբաղվում ենք, այսօր չկա նմուշի համար մի երեխա, որին վերադարձրել ենք, իսկ ամեն օրը կյանք է: Ուզում եմ դիմեմ իմ կոլեգաներին, որոնք այսօր աշխատում են տարբեր երկրներում՝ հայ և ոչ միայն հայազգի, պետք է խնդրել, որ իրենք էլ իրենց ձայնը բարձրացնեն», — նշեց դերասանը

Ռա զմ ագերիների հարցերով զբաղվում է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան գրասենյակը, թեև օմբուդսմեն Արման Թաթոյանը շեշտում է, որ հարցի հիմնական պատասխանատուն կառավարությունն է։ Միջազգային կառույցներին տեղեկատվություն ներկայացնող օմբուդսմենն ասում է՝ տարածված տեսանյութերում ադրբեջանցի զինվորականների անմարդկային գործողությունները կազմակերպված ռազմական հանցգործություններ են։

«Անգամ եթե ֆիզիկապես մատով չեն կպնում մարդուն, բայց այդ կերպ ստիպում են նվաստացնող բառեր ասել, հայ զինվորի պատիվը նվաստացնող և այլն, որովհետև բոլորը մեր հորս տղաներն են: Սա կազմակերպված, միասնական քաղաքականության մաս է, որի համար պատասխանատու են ոչ թե առանձին այդ զինվորները, այլ ավելի բարձր մակարդակով՝ ադրբեջանական իշխանությունները, որովհետև սա կազմակերպված քաղաքականություն է, որը նաև մեր գործունեությամբ ենք ցույց տալիս», — նշեց Արման Թաթոյանը:

Հարցին, արդյոք անցած երկու շաբաթվա ընթացքում կողմերը չէի՞ն փոխանակել գերիներին, Թաթոյանը պատասխանեց.

«Դա բանակցությունների առարկա պետք է լինի, որովհետև այսօր փաստը կա: Այդ փաստն այն է, որ ժամկետ չի նշվում և գլխավորապես նշվում է, որ այդ հարցին անդրադարձ կլինի դիակների փոխանակումից հետո, խնդիրն էլ այն է, որ հայտնի էլ չի՝ երբ դի ակների փոխանակումը կավարտվի: Ամբողջ բարդությունը սրանում է:

Մենք ի՞նչ կարող ենք անել, մենք միջազգային կառույցներին ներկայացնում ենք արդիականությունը, վայրագությունները ցույց ենք տալիս, որ նպաստենք դրանով այդ պրոցեսի արագացմանը, բաց կոնկրետ բանակցությունները վարելը վերադարձնելու հարցով և այլն, դա ցանկացած երկրում է այդպես, անում է գործադիր իշխանությունն իր մարմիններով»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *