ԱՄՆ-nւմ uպшնել են գnրծшրար Արմեն Uաhшկյшնին, իuկ կինը ծшնր վիրшվnրվել է

freenews.am-ը գրում է․
Այսօր ԱՄՆ-ում՝ Լոս Անջելոսի իր տանը, սպանվել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած գործարար, Երևանում գտնվող «Մարկո պոլո» սրճարանի նախկին սեփականատեր Արմեն Սահակյանը, իսկ վերջինիս կինը ծանր վիրավորվել է:

Արմեն Սահակյանը նաև Նոյյան Տապան գրախանութի սեփականատերն էր: Գործարարին սպանել են երկու մեքսիկացի վարձկաններ: Սահակյանին հաջողվել է կրակել և սպանել նրանցից մեկին, մինչդեռ, դժբախտաբար, մյուս մեքսիկացուն հաջողվել է կրակել և սպանել գործարարին, ինչպես նաև ծանր վիրավորել վերջինիս կնոջը,

այնուհետև լքել դեպքի վայրը: Այս պահին Սահակյանի կինը գտնվում է հիվանդանոցում, բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը:

Հայ համայնքում լուրեր են շրջանառվում, որ Արմեն Սահակյանին սպանել են տեղի հայերից ոմանց պատվերով: Նշենք, որ գործարարն ուներ 3 անչափահաս երեխաներ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *