Ամսի 18-ին էլ խոսեց, ասաց՝ երեխեքիս լավ նայի։ Վերջին SMS-ում գրել էր… ինչ է պատմում 34-ամյա զո հվшծ հերոս Արկադի Գրիգորյանի կինը

Ադրբեջանաթուրքական шգ րեսիան հետ մղե լիս նш հատակվել է Շիրակի մարզի Աշոցք համայնքի 34 տարեկան բնակիչ Արկադի Գրիգորյանը։ Նա ծառայում էր ԱԱԾ սահմանապահ զորքերում, 3 տարի է՝ ինչ ամուսնացած էր, 2 երեխաների հայր է։ Տղան՝ 1 տարի 8 ամսական է, դուստրը՝ երկու ամսական։ Նա զո հվել է հոկտեմբերի 19-ին։ Հերոսի կինը՝ Մարինե Պողոսյանը, չնայած գիտի, ու ամուսինը նш հատակվել է, նրան բերել են ռшզ մի

դաշտից և հու ղшրկավորել, ուստի չի կարողանում համակերպվել, ասում է, որ սովորության համաձայն՝ թե՛ առավոտյան ու թե՛ երեկոյան զանգահարում է ամուսնու հեռախոսահամարին, որը, բայց անհասանելի է․․․ Մարինեն Aravot.am-ին պատմեց, որ հայրը նորածին դստերը տեսել է միայն 1 անգամ, պшտ երազմ գնալուց 2 օր առաջ։ Դուստրը ծնվել է սեպտեմբերի տասնյոթին, այդ ժամանակ

հայրը ծառայության մեջ էր։ Նրան թույլատրել են տուն գալ սեպտեմբերի քսանհինգին՝ երեխայի ծնվելու առիթով, երկու օր մնացել և կրկին մեկնել է ծառայության։ «Ինքը վш խենում էր երեխաներին գրկելուց, որդուս չէր գրկում, երբ դստերս բերեցի, զինվորական հագուստը չէր հանել հագից, ասաց, թե բեր, աղջկաս գրկեմ, գիտես վա խենո՞ւմ եմ գրկելուց։ Գրկեց, ես սովորություն ունեմ հաճախակի

լուսանկարելու, սակայն այդ օրը չնկարեցի, գոնե նկարեի, երեխաս կմեծանար, կնայեր, որ հայրը գրկել է իրեն։ Էդ մեկ անգամը գրկեց, վերջին անգամը․․․ Ընտանիքը իր համար սրբություն էր, շատ էր սիրում մեզ, աշխարհը և Որդուս իր համար մեկ էին, շատ նվիրված էր, շատ էր սիրում ծնողներին։ Այլ կերպ էր՝ հոգատար, արդար, եթե տանից որևէ մեկը հիվանդ լիներ, կխառնվեր իրար։ Ես չէր

սպասում, որ ինքը սեպտեմբերի քսանհիգին տուն պետք է գա, ինձ ասել էր՝ չեն թողնում, կգամ հոկտեմբերի մեկին, երբ ծառայությանս հերթը ավարտվի։ Սենյակում էի, տան դուռը բացվեց, զինվորական համազգեստով ներս մտավ, մի գեղեցիկ ծաղկեփունջ էր ձեռքին, գիտեր, որ վարդեր եմ սիրում, սակայն այս անգամ խառը ծաղիկներով փունջ էր, ասաց, որ Մարս, բախտդ բերեց, ծառայության գնալուց ծաղիկների խանութը

փակ էր, հետ գալուց էլ բաց։ Երբ հիվանդանոցում էի, ծննդաբերել էի, հարցրեց՝ ի՞նչ ես ցանկանում, ասի՝ ոչ մի բան, միայն դու արի։ Երբ սեպտեմբերի քսանհինգին ծաղիկներով ներս մտավ, էնքան էի ուրախացել, աշխարհն իմն էր, իմ համար անակնկալ էր»,-պատմեց Մարինեին։ Հերոսի կինը ասաց, որ տղան շարունակ հայրիկին է կանչում։ «Նոր է խոսել սովորում, սակայն շարունակ ասում է՝

պապա, պապա, վերջերս ջերմությունը անընդհատ բարձրանում էր, երեխան մի գիշեր շարունակ զառանցում էր, տենդի մեջ լոկ պապա էր ասում․․․Շատ դժվար է, շատ․․․»։ Սեպտեմբերի քսանյոթին ամուսինը վերադարձել է ծառայության և մեկնել ռшզ մաճակատ։ «Արկադիկը երբ տնից դուրս էր գալիս, ես սովորություն չունեի հետևից նայելու, սակայն այդ անգամ ինքը մինչ աստիճաններից իջավ, ես

վազելով գնացի պատուհանից իրեն նայելու, մեր տունը 3-րդ հարկում է, տեսա արդեն մեքենայի դուռը բացել, նստել էր, որ հեռանար, էլ չտեսա իրեն։ Չեմ իմանում ինչ էր կատարվում իմ հետ։ Մեր ամուսնության մեջ մի անգամ եղավ դեպք, երբ ամուսնուս տասնհինգ օրով Հորադիզ տարան, ծառայակիցներից ոմանք հրաժարվել էին գնալ, ինքն ասել էր, թե ես կգնամ։ Այս անգամ ես իրեն խնդրեցի, թե դու արդեն երկու երեխա ունես, ով չի

գնացել, թող նա գնա, ասաց՝ եղավ և դուրս եկավ տնից։ Սկզբում իրեն տարել էին Գյուլիջա, այնտեղ էր ծառայում, զանգեց, ասաց, թե մի անհանգստացի, 1-ին ցուցակով իմ անունը չկա, հարցրեցի՝ 2-րդ ցուցակ հո չկա՞, ասաց՝ չէ, մի անհանգստացի, հո էստեղի դիրքերը առանց հսկողության չեն թողնելու։ Հոկտեմբերի 1-ին իրեն

տարել էին Պուշկինո, այնտեղից էլ Հորադիզ։ Հոկտեմբերի երեքին շարժվել են, ես միամիտ ուրիշից իմացա, որ ինքը Արցախ է մեկնում, ինքը ոչ մի բան չէր ասում, երբ զանգեցի, վերցրեց ասաց՝ հա, Մարս, առանց վերջին ս-ի իմ հետ չէր խոսում։ Երբ ասի, բա ասում էիր, թե չես գնա, ասաց, որ գնամ, 2 օր էնտեղ կմնամ, քո համար ի՞նչ տարբերություն էստեղ եմ ծառայում, թե՞ էնտեղ,

ամեն բան լավ կլինի, մի անհանգստացի։ Գազելով գնում էին, ճամփին էին, ասաց, թե Գորիս հասանք, կապը հեսա կանջատվի, տեղավորվեմ, կզանգեմ քեզ, հաջող, կյանքս։ Էդպես որ ասաց՝ ես ակամայից սկսեցի լш ցել, ինքս ինձ ասի՝ մի՞թե վերջին անգամ էս բառերը ես իրենից լսեցի, այնքան ցա վոտ էր․․․ Մինչև հոկտեմբերի տասնինը ոչ ամեն օր, սակայն երբեմն զանգում էր, կողքի տղաներից

էինք տեղեկությում իմանում։ Երբեմն կարող է առավոտ յոթին զանգեր, ասեր, թե ես լավ եմ, ամեն ինչ նորմալ է։ Այդքանն էր ասում և անջատում, ինքը չէր սիրում խոսել պшտ երազմի թեմայով։ Հոկտեմբերի տասնյոթին ու տասնութին երկար խոսեց, սիրտս արդեն հանգստացել էր, նենց տպավորություն էր, թե իր աշխատավայրում է, ամեն բան լավ է, ինքը էլ հանգստացնում էր, որ ամեն

բան լավ կլինի։ Ամսի տասնութին էլ խոսեց, ասաց՝ երեխեքիս լավ նայի։ Վերջին SMS-ի մեջ գրել էր՝ մի նեղվի, ամեն ինչ լավ կլինի, անպայման կգամ, Մարս․․․ Սա եղավ վերջին SMS-ը։ Ամսի տասիննին ինչ արթնացել էի, էնքան անհանգիստ էի, սրտի խփոց ունեի, անբացատրելի բան էր հետս տեղի ունենում, մեր ներքևի հարևանը էլ ամուսնուս հետ էր գնացել, ինքն էլ այն մեքենայի վարորդն էր, որը

պшյ թել էր ռմ բшկոծությունից, միշտ կապ էի պահում իր կնոջ հետ։ Կնոջը հարցրեցի, թե զանգե՞լ է, ասաց՝ հա զանգել է, սակայն ձայնը կտրտվում էր, կապերը լավ չէին, պարզապես ասաց՝ բոլորս իրար հետ ենք։ Թեև խաբար ունեցա, սակայն շատ անհանգիստ էի։ Ամսի քսանին իմացանք, որ մեքենան պшյ թել է»։ Մարինեն ամուսնուն բնութագրում է որպես կոկիկ, մարդասեր, շփվող,

պարտաճանաչ անձնավորության, ջերմ, որը մի վայրկյան անգամ չէր սիրում ուշանալ գործից։ «Օրերը անցնում են, դժ վшրությունը միայն դու ես զգում, երբ ամուսինս ամսվա տասնհինգ օրը ծառայության մեջ էր լինում, հաշվում էի, թե մնաց 5 օր, 4 օր ու ինքը կգա․ այդ տասնհինգը օրը հազիվ էի սպասում, սակայն մի ողջ կյանք ինչպե՞ս սպասեմ, ինչին

սպասեմ, ահավոր դժ վшր է, մտածում եմ՝ ինչո՞ւ, ինչո՞ւ․․․ այնքան հարցեր կան, էնքան բայցեր կան․․․Իմ երեխեքին ի՞նչ եմ ասելու, ինչո՞վ էին մե ղшվոր իմ անմ եղ երեխեքը, թող առանց ձեռքի, ոտքի լիներ իրենց հայրը, գար նստեր տանը, երբ երեխեքը ասեին՝ պապա, գոնե կասեր, թե ջան, սակայն հիմա անգամ իրենց պապային չճանաչեցին», -սգում է Մարինե Պողոսյանը։ Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *