«Այդ օրից սկսեցի ապրել միայն երեխաներիս համար». Օլյա Հակոբյանի եւ Աբել Աբելյանի որդու 7-ամյակի լուսանկարները

Նախկին ամուսիններ Աբել Աբելյանի եւ Օլյա Հակոբյանի ավագ որդին դարձել է 7 տարեկան: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ Էրիկի տարեդարձի առթիվ այգիներից մեկում բացօթյա փոքրիկ խնջույք են կազմակերպել, որին ներկա է եղել նաեւ երեխայի հայրը:

«Նրա տոնական օրը շատ ուրախ է անցել: Առաջինը շնորհավորել է կրտսեր եղբայրը՝ Ռոբը: Ստեղծված իրավիճակում բացօթյա միջոցառման տարբերակն ընտրեցինք: Փոքրաթիվ հավաքույթից չի նեղվել, առհասարակ, մարդաշատ միջոցառումներ չի սիրում, նախընտրում է ամենահարազատ մարդկանց հետ լինել»,- ասել է Օլյան՝ հավելելով, որ աքսեսուարներն ու տորթը տղայի սիրելի հերոսների պատկերներով են եղել:


Էրիկը դարձել է 7 տարեկան

Դերասանուհին գիրք է նվիրել հոբելյարին.«Շատ տարբեր նվերներ, հետաքրքիր խաղալիքներ էի առել, բայց կառանձնանցնեմ «Փոքրիկ իշխանը» գիրքը, քանի որ տղաս շատ ուրախացավ»:


Օլյա Հակոբյանը՝ որդիների հետ

Օլյան վերհիշել է նաեւ որդու լույս աշխարհ գալու օրը.«Երեխաներիս ծնվելուց հետո կյանքս փոխվել է՝ արժեւորվել ու իմաստավորվել: Առաջնեկիս ծնվելու պահին անբացատրելի զգացողություններ եմ ունեցել. ով մայր է, ինձ կհասկանա: Սկսեցի ապրել նրանց համար, ոչ թե՝ իմ: Ճիշտ է՝ ինձ համար էլ եմ ապրում, բայց առաջնայինն իրենք են: Ինչ խոսք, աղջիկ ունենալու մասին մտածել եմ, բայց միայն մտածել, ոչ ավելին (ծիծաղում է,-հեղ.)»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *