Այ…հենց լավ եմ անում՝ հայր մերը ճղած ջինսերով եմ ասում, մենակ ձեր հաչոցն էր պակաս. Անդրեն՝ Ռուբեն Հախվերդյանի մասին

Անդրեն ծնվել է Ստեփանակերտում։  Վաղ տարիքում Անդրեն մեծ հետաքրքրություն է ցուցաբերում երաժշտության հանդեպ։ Նա սկսել է երգել 3 տարեկանից, երբ իր բեմն աթոռն էր, բարձրախոսը՝ ջերմաչափը, իսկ հանդիսատեսը՝ ընտանիքի անդամները։6 տարեկանից հաճախել է դաշնամուրի դասընթացների։

3 տարի սովորելուց հետո նա գրեց իր առաջին «Աղոթք» երգը՝ նվիրված Աստծուն։ Արցախյան պատերազմի ընթացքում Անդրեն ելույթ էր ունենում «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթում, որը հանդես էր գալիս պաշտպանության բանակի զորամասերում։ Երբ նա 15 տարեկան էր, մասնակցեց «Ճանապարհ դեպի Վերածնունդ» երաժշտական մրցույթին, որտեղ զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը։

Տարիներ անց Անդրեն սկսեց հանդես գալ որպես անհատ վոկալիստ՝ «Ղարաբաղ» կոչվող փոփ-ջազային խմբում։ Երգելու հետ մեկտեղ Անդրեն նաև խաղացել է  Ստեփանակերտի Դրամատիկական Թատրոնի մի շարք ներկայացումներում։

Չնայած նրան, որ Անդրեի ծնողներն ուզում էին, որ իրենց տղան բժիշկ դառնա, Անդրեն երազում էր երգիչ դառնալ։ 1998 թ նրա երազանքն իրականացավ

Տեսանյութ

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *