Այսօր նորից ձյուն է տեղում․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ‚ Թումանյանի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։

Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր։ Լոռու տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 20-ին, 22-ի գիշերն առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8մ/վ:

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի երեկոյան ժամերին, 21-ին սպասվում է անձրև։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *