Այսօր շատ ավելի կարևոր հարցեր կան, քան իմ անձի, իմ ընտանիքի մասին բամբասանքերը․ Զոհրաբ Մնացականյանը հերքում է տարածված լուրերը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է տարածված լուրերին, թե պատրաստվում է ընտանիքը դուրս բերել Հայաստանից և աշխատանք է խնդրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից:

Անդրադառնալով տարածված լուրին՝ ՀՀ ԱԳ նախկին նախարարը հավաստիացրել է, որ ինքն ու իր ընտանիքն ապրում և շարունակելու են ապրել Հայաստանում: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»:

«Ստիպված էի նկատել դեղին մամուլի կողմից շրջանառվող բամբասանքը: Կեղծ լուրերի առուծախով զբաղվողներին հիասթափեցնեմ, որ ես և իմ ընտանիքը ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում. ցանկացած ձևով կամ կարգավիճակով այն լքելու ոչ մտադրություն ունեմ, ոչ էլ ցանկություն:

Իսկ իմ անձով հետաքրքրվողներին պարզապես հորդորում եմ՝ այսօր շատ ավելի կարևոր հարցեր կան, քան իմ անձի, իմ ընտանիքի մասին բամբասանքերը»,- նշել է Մնացականյանը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *