Այսօր սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Այսօր սիրված ժողովրդական երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը կբոլորեր ծննդյան վաթսունչորս տարին։ Նա արդեն ինը տարի է, ինչ ֆիզիկապես բացակայում է, սակայն նրա երգերն ու նրա մասին գեղեցիկ հիշողությունները հարատև են։

Երգչուհին ծնվել է Գյումրիում, մարզիկի ընտանիքում։ Ընտանիքը բազմանդամ էր․ տանը չորս երեխա է մեծացել։ Ֆլորան մարզիկ հայրիկի ու տնային տնտեսուհի մայրիկի կրտսեր զավակն էր։

Իր ձայնային կարողությունները Ֆլորան ժառանգել է իր մայրիկից։ Ապագա երգչուհին երաժշտական կրթություն է ստանում նախ Գյումրիում, ապա Երևանում՝ Կոնսերվատորիայում։

Ֆլորա ամուսնանում է մասնագիտությամբ լրագրող Հրահատ Գևորգյանի հետ, ով նախ աշխատում է Գյումրու երա-շտական դպրոցում՝ որպես ղեկավար, ապա տեղափոխվում ԱՄՆ։ Ամուսնու հետ մեկնում է նաև Ֆլորան։

Արտերկրում հայրենասեր երգչուհին ամուսնու հետ միասին հայրենաննվեր գործունեություն են ծավալում, հիմնում միջազգային երաժշտական դպրոց, որը Կոմիտասի անունն է կրում։

Ֆլորան հայտնի է նաև իր բարեգործական, հասարակական գործունեությամբ։ Ստորև առաջարկում ենք վայելել Ֆլորա Մարտիրոսյանի գեղեցիկ կատարումներից մեկը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *