Այս աղջկա եղբայրը մա հացավ ավտովթարի ժամանակ. 10 տարի անց ծնողները սարսափեցնող գաղտնիք բացահայտեցին

Ամերիկուհի Մոնիկ Սալինասը երբեք չի մոռանա իր ծննդյան օրը, երբ ինքը դարձավ 15 տարեկան: Առաջին հերթին, դա կապված է նրա հետ, որ Լատինական Ամերիկայում դա առանձնահատուկ տարիք է, որից հետո աղջիկներն արդեն մեծ են համարվում: Իսկ երկրորդը, այդ օրը Մոնիկը ծանոթացավ մի յուրահատուկ անձնավորության հետ:Բանն այն է, որ 10 տարի առաջ Մոնիկն ունեցել է մեծ կորուստ:

Երբ ինքը 5 տարեկան էր, ավտովթարի հետևանքով մահացավ Մայքը՝ Մոնիկի հարազատ եղբայրը: Մաոնիկն ու Մայքը շատ կապված էին, և աղջկա համար չափազանց դժվար էր այդ կորուստի ցավը հաղթահարելը:Ժամանակի հետ ցավը բթացավ, բայց շարունակեց մնալ Մոնիկի սրտում:

Երբ Մոնիկին հարցրեցին, թե նա ինչ նվեր կցանկանար ստանալ ծննդյան օրը, աղջիկն ասաց, որ կուզենար ունենալ որևէ մի բան, ինչը միշտ կհիշեցներ Մայքի մասին: Զարմանալի է, բայց այդ ցանկությունը պիտի կատարվեր: Մայքի մահվանից հետո նրա ծնողները մեծահոգի քայլի էին գնացել. նրանք թույլ էին տվել օգտագործել տղայի օրգանները՝ ուրիշ մադկանց փրկելու համար:

Մայքի սիրտն այժմ զարկում էր Օբրի Ռիվզ անունով աղջկա մեջ: Եվ հենց նրան էլ ծնողները հրավիրել էին խնջույքին: Մոնիկը չկորողացավ զսպել հուզմունքը, երբ գրկեց Օբրիին. քույրը լսեց տարիներ առաջ մահացած եղբոր սրտի զարկը: Համոզված ենք, որ Մոնիկը երբեք չի մոռանա այդ օրը, և միշտ շնորհակալ կլինի ծնողներին՝ այդքան հուզիչ և հրաշալի նվերի համար:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *