«Այ քեզ կրակ, մի օրով ոտս քաշեցի, կինս ամուսնացավ…» Բակուր Մելքոնյանի ուշագրավ հրապարակումը

Բ. Մելքոնյանը, բացի այն, որ հաջողությամբ բիզնես գործունեություն է ծավալում, այլ նաև ֆեյսբուքում հայտնի է իր հումորային ու հետաքրքիր հրապարակումներով: Վերջին թրամ հրապարակումը ներկայացնում ենք ստորև.

«Կինս Երևանում էր, ես Դիլիջանում: Պառկեցի քնելու, մտա ֆեյսբուք: Ամեն ինչ հանգիստ էր ու խաղաղ և ինչպես ասում են ռուսները «Ничто не предвещало беды»…

Մեկ էլ աչքս ընկավ կնոջս ֆեյսբուքյան ստատուսը «got married», այսինքն կինս ամուսնացել ա: Այ քեզ կրակ, մի օրով ոտս քաշեցի, կինս ամուսնացավ, արա խի՞, ու՞մ հետ, ո՞նց, ոչ մի հարցի պատասխան չկա ֆեյսբուքյան փոստում, just «got married».. Հիմա չգիտեմ էդ գիշերվա կեսին զանգեմ ճշտեմ, թե խելոք պառկեմ տեղս…

Այ ախպեր, պարզվում ա կնիկս տեսնելով որ իր էջում նշված չի որ ամուսնացած ա, որոշում ա ուղղի էդ սխալը ու քանի որ էդքան էլ լավ չի տիրապետում ֆեյսբուքին, դա դառնում ա փոստ ու հայտնվում ա իրա թայմլայնին…

Տո տերդ թաղեմ ֆեյսբուք, բա մինչև էդ ամուսնանալու մասին փաբլիք հայտնելը, մի հատ հարցրու կնգաս ու՞մ հետ ես ամուսնացել, ե՞րբ ես ամուսնացել, վերջի վերջո մարդուդ հարցրե՞լ ես, որ ամուսնացել ես, նոր փոստը տարածի, լեղաչաք արիր արա գիշերվա կեսին… Ուրախ, առանց սթրեսների օրեր եմ մաղթում բոլորիս»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *