Անահիտ Սիմոնյանը երկար լռությունից հետո անկեղծանում է

Անահիտ Սիմոնյանն արդեն երկար ժամանակ է, ինչ հանդես չի գալիս հարցազրույցներով, սակայն տևական լռությունից հետո նա որոշել է լրագրողների հետ կիսվել ստեղծագործական նորություններով, պատմել իր բրենդի՝ փոքր-ինչ ծանր վիճակի, նոր բիզնեսի ու որդու հետ կապված մտահոգությունների մասին:

Կարանտինով պայմանավորված երկարատև ստեղծագործական դադարից հետո Անահիտը կուրախացնի շուտով իր երկրպագուներին նոր երգով:
«Նոր երգ ունեմ, որի հիման վրա մտածում եմ նկարահանել տեսահոլովակ: Եգը ռուսերեն լեզվով է:

Կարանտինի ընթացքում դժվարություններով, բայց միևնույն է կարողացանք ձայնագրել երգը: Միևնույնն է, ինձ համար ամենից շատ կարևոր է երգը, և երգարվեստը չեմ պատրաստվում թողնել, դրա համար ձայնագրել եմ այդ երգը ու շարունակելու եմ երգել: Տեսահոլովակը կնկարահանվի Հայաստանում: Դրա սցենարը քննարկման փուլում է դեռ, բայց չեմ կարծում, որ տեսահոլովակը հերոս կունենա. հիմա ժամանակները փոխվել են, ամեն ինչ գեղեցիկ է մինիմալիզմի մեջ, կարծում եմ այդպես մինիմալիստական տեսահոլովակ կլինի»,- պատմում է Անահիտը:

Հիշեցնենք, որ վերջերս համացանցնում բավականին իրարանցում էր առաջացրել Անահիտ Սիմոնյանի որդու լուսանկարը, ով դպրոց էր գնացել մայրիկի մոդելավորած դիմակով: Բանն այն է, որ դիմակը թափանցիկ էր, ինչն էլ քննադատությունների ու քննարկման առիթ էր դարձել:

«Իմ անձնական կարծիքն է, որ դիմակը այդքան էլ պաշտպանիչ միջոց չի: Ինչպես պահանջել է պարետը մեր դիմակները նույնպես եռաշերտ են, սակայն այնպիսի կտոր է, որը թույլ է տալիս երեխաներին շնչել:

Չեմ կարծում, որ արտաշնչած, միկրոբներով լի օդը շնչելը կարող է անվնաս լինել: Բացի այդ շատ երեխաներ ունեն շնչառական խնդիրներ, օրինակ իմ երեխան էլ ունի քթի ադենոիդներ, ինչը շնչառական խնդիր է: Նման խնդիր ունեցող երեխաների համար դիմակը պատժի պես մի բան է: Կարծում եմ, որ մենք առաջինը պետք է մտածենք մեր երեխաների առողջության մասին»,- կիսվում է նա և հավելում․ «Չեմ ցանկանում երեխայիս տանջել, իսկ դպրոց չգնալն էլ շատ սխալ է, որովհետև այս ամենի պատճառով ուսումը շատ է տուժել և, երեխային չուղարկել դասի դիմակի պատճառով, ճիշտ չէ»:

Իր խոսքը Անահիտ Սիմոնյանը եզրափակում է` պատմելով, որ որդին մեծ սիրով է գնում դպրոց, շփվում ընկերների հետ ու նաև հաճախում է դասապատրաստման` մայրիկի զբաղվածության պատճառով:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *