Անբարոյականի տղա լինեմ, եթե հետ կանգնեմ․ Գագիկ Ծառուկյան

Քիչ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իջավ իր առանձնատան դիմաց հավաքված աջակիցների մոտ։ Ինչպես հայտնի է, վաղ առավոտից խուզարկություն է տեղի ունենում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի պատասխանատուների տանը և գրասենյակներում։

Գագիկ Ծառոկյանը կոչով դիմեց իր աջակիցներին։ «Այս պահը սարքած է, քաղաքական է, ուզում են ճնշում գործադրեն, շանտաժ է։ Բայց ես ասում եմ՝ անբարոյականի տղա լինեմ, եթե հետ կանգնեմ», – հայտարարեց նա։

Ծառուկյանը խոսեց, թե այս ամենը վաղուց է գալիս, ինչ էլ առաջարկել են, հրաժարվել է։ «Ասել եմ, որ մարդիկ իրենց տեղում չեն, անփորձ են։

Այժմ բազմաթիվ խնդիրներ կան, համավարակը տարածվում է։ Պետք է լիարժեք աշխատանք կատարել, մարզերում հիվանդանոցներ չկան, որ մարդկանց ստուգեին», – նշեց նա։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *