Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ. Գագիկ Ծառուկյան (ֆոտո)

Այսօրվա այս պահը սարքած ա, քաղաքական ա, ուզում  են ճնշում գործադրեն, շանտաժ անեն եւ վախեցնեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 13–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ իր առանձնատանը կայացած խուզարկությունից հետո։

«Բայց ես էսօր որպես Ծառուկյան Գագիկ, անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ: Հարգելի ժողովուրդ, ինչ ուզում են սարքեն, չոռը մարդուն չի կպնելու, պատրաստ եմ ամեն ինչի:

Այդ վստահությունը եղել ա հնուց, 15 թվականից, ամեն ինչ առաջարկել են, չեմ համաձայնել, այսօր էլ առաջարկել են, չեմ  համաձայնել:

Ամենակարեւորը ով ինչ խոսք է տվել, ինչ պարտավորություն վերցրել է , պետք է կատարի»,– ասաց նա։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *