Անկարայում լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել

Թուրքիայի զինված ուժերն այսօր Անկարայում լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Ateş Serbest-2020» զորավարժություններին ներգրավված են նաև թուրքական արտադրության САУ Fırtına և Korkut համակարգեր, Kargu կամիկաձե-ԱԹՍ-ներ: 1000-ից ավելի զինծառայողների մասնակցությամբ զորավարժության շրջանակներում օգտագործվում են նաև OMTAS միջին հեռահարության հակատանկային հրթիռային համալիրներ:

Նշվում է, որ զորավարժությունները սկսվել են Ադրբեջանին աջակցելու մասին Թուրքիայի հայտարարությունից հետո:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *