Աննախադեպ քանակի մեքենաներ, մեծ թվով ոստիկաններ. Ամուլսարում լարված իրավիճակ է (տեսանյութ)

Նորից ամուլսարի երկրորդ պոստում ենք, երկու օր առաջ տեղեկութուն ենք ստացել, որ մի քանի հոգի բանվորներ մտել են ներսում մանր-մունր աշխատանքներ են տանում․ այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնում է Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը՝ նշելով, որ լարված վիճակ է Ամուլսարում:

.«Երբ այդ բանվորները իմացել են, որ բնակիչները գիտեն իրենց ներկայության մասին, հիմա պատճառաբանում են, որ վախենում են դուրս գան այնտեղից, թեև  երաշխիքներ տվել են, որ այդ տարածքից դուրս գան»,-ներկայացնում է նա:

Շիրակ Բունիաթյանը նշեց, որ  երկու օրվա խաղաղ բանակցությոնները կարծեք արդյունք չեն տվել, բնակչությունը զայրացել է և հիմա աննախադեպ քանակի մեքենաներ են, մեծ թվով ոստիկաններ են այդտեղ:

«Մարդիկ պահանջում են, որ վեց սադրիչները լքեն տարածքը, իրենց նպատակը մարդկանց զայրացնելն է, որ մարդիկ գնան ծայրահեղ քայլերի»,-ասաց նա և նշեց, որ տարբեր միջոցներ են կիրառում, որ մարդկանց հունից հանեն:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *