«Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդար

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախկին վարսահարդար Սոֆյա Նավասարդյանը (Խուդոյանը) ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն էր հայտնել Աստծուն՝ «25 րոպե Նիկոլ Փաշինյանի ձայնը չլսելու համար»:

Այժմ էլ Սոֆյա Նավասարդյանը Քրիստինա Մարտիրոսյան օգտատիրոջ գրառման մեկնաբանություններում գրել է, որ վարչապետի տիկինը նման է «կոլխոզի նախագահի կնգա»: «Բայց ես կարծում եմ, որ իմ աշխատանքի շնորհիվ Աննան ուներ հստակ կերտված իմիջ` բոլոր իրավիճակների համար!!!!!

Իսկ հիմա նմանա կոլխոզի նախագահի կնգա»,- գրել է նա: Նշենք, որ վարչապետի տիկնոջ իմիջով զբաղվող Նավասարդյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից 2019 թվականի օգոստոսին:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *