Աննա Հակոբյանին վերագրվող Ալիևների անշարժ «գույքի» հետքերով

Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով.

Համացանցում և լրատվական կայքերում տարածվում է մի «սենսացիոն փաստաթուղթ», որով, իբրև, ապացուցվում է, որ առաջին տիկին Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևների ընտանիքին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը։

Փաստաթուղթը համապատասխան գրառումով տարածել է տելեգրամյան Mediaport ալիքը։ Ըստ ալիքի՝ փաստաթուղթն Աննա Հակոբյանին է փոխանցվել հունվարի 15-ին Մոսկվայում։

«Սենսացիոն փաստաթուղթը» կից գրառման հետ տարածել են տարբեր լրատվական կայքեր:

Փաստերի ստուգման հարթակը տեղեկացնում է, որ փաստաթղթի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն ընդամենը գազի վճարման անդորրագիր է։ Փաստաթղթի վրա նշված է Lootah GAS P.J. այս ընկերությունը գազամատակարարում է իրականացնում նաև Դուբայում։

Փաստաթղթի վրա նշված է սպառված գազի քանակը, վճարման ժամանակահատվածը և այլն։

Այսպիսով, տելեգրամյան ալիքն ու լրատվականները հերթական կեղծ լուրն են տարածում, քանի որ գազի վճարման անդորրագիրը, չի կարող լինել սեփականության փոխանցման փաստաթուղթ։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *