Աննկարագրելի գեղեցկություն․ Հայուհի, ով կխամրեցնի հոլիվուդյան աստղերին՝ իր գեղեցկությամբ. չես էլ պատկերացնում, թե ում թոռնուհին է նա

Կարինա Դեմիրճյան. 22 տարեկան, իրավաբան. Կարեն Դեմիրճյան (պապ). Ստորև ներկայացնում ենք Կարեն Դեմիրճյանի գեղեցկուհի թոռնուհու լուսանկարները։ Այս հայուհին կարող է խամրեցնել հոլիվուդյան աստղերին՝ իր գեղեցկությամբ։ Գնահատեք ինքներդ։

Կարեն Դեմիրճյանին որպես հզոր քաղաքական գործիչ ճանաչում են բոլորը: Դեմիրճյանի ղեկավարության տարիներին հանրապետությունում շահագործման են հանձնվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» և սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի 1-ին հերթը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, կառուցվել են Արփա-Սևան ջրատարը,

«Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, գրապալատը, Մասիս-Նուռնուս և Աղստաֆա-Իջևան-Հրազդան-Սևան-Մարտունի երկաթուղային մայրուղիներ և այլ շինություններ։

1991-1999 թվականներին Կարեն Դեմիրճյանը գլխավորել է Հանրապետության խոշորագույն ձեռնարկություններից մեկը՝ «Հայէլեկտրամեքենա» ԱՓԲԸ-ն։ 1998 թվականին հիմնադրել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), 1998 թվականին նա առաջադրվեց որպես Հանրապետության նախագահի թեկնածու։

1999 թվականի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ՀԺԿ և Հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահը (Վազգեն Սարգսյանի հետ)։

1999 թվականի մայիսին ընտրվում է Ազգային Ժողովի նախագահ։ Հանրապետության զարգացմանը նա կարողացավ համակարգված բնույթ տալ՝ հստակեցվեցին զարգացման առաջնային խնդիրները, կառուցվածքային քաղաքականության առանցքային ուղիները, գլխավոր ներուժի՝ մարդկային գործոնի խելամիտ ու նպատակային իրացման մեծ հեռանկար միտող կողմնորոշիչները։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *