Անցնող շաբաթվա ամենասուր և ուշագրավ գրառումները

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սոցիալական ցանցերում պաշտոնյաների՝ նախորդ շաբաթվա ամենասուր և ուշագրավ գրառումները:

ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զեկուցում էր նախագծերի փաթեթ, որով առաջարկվող մի շարք կարգավորումների համատեքստում հատկապես ուշադրության է արժանի երկու հանգամանք»։ 


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ oրում 526 վարակակիր և 20 մահ: Սա աղետ է: Սրա դեմն առնելու փոխարեն Նիկոլն զբաղված է սոցիալական ցանցերում լայքեր հավաքելով, թե` տեսեք-տեսեք, քաղաքներից մեկում 38 շենքի տանիք է վերանորոգվելու: Սա ցինիզմ չէ, սա քաղաքական անմեղսունակության ու մեծամտության դրսևորում է: Հ.Գ. Դժբախտություն է, երբ ժողովրդի առաջնորդն ավելի փառասեր է, քան իմաստուն։ Գարեգին Նժդեհ»: 


Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Քաղաքացին այլևս տուգանքի մատերիալ չէ»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, ոչ վաղ անցյալում: Պրն Փաշինյան, ամեն անգամ ապշում եմ, որ դեռ ապշում եմ: Ինչքա՜ն բան է փոխվել Ձեր կյանքում և, որ ամենակարևորն է, Ձեր տեսակետներում, որի համար ցավում եմ, զուտ` ցավում: Մեջս փշրվում է երբեմնի հավատն ու պաթոսը: Այո՛, քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ, անկախ նրանից` ով է իշխանության գլուխ: Կներեք, բայց ի տարբերություն Ձեզ, ինձ մոտ տեսակետներ չեն փոխվել: 



Վերջինիս գրառման տակ ուշագրավ երկխոսություն է ծավալվել, որի մասնակիցն էր ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: 


Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը 2019-ի տարեսկզբին հայտնում էր պաշտոնական տվյալների կեղծման մասին. Կարապետյանի տարածած հաղորդագրության մեջ ասված էր. «Պարգևատրումների թեմայի քննարկումը հնարավորություն տվեց հետաքրքիր փաստեր բացահայտել՝ կապված քաղաքապետարանի նախկին վարչակազմի աշխատանքի որոշ մեթոդների հետ։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *