«Աշոտյան Արմե՞նն է կռվել տանկերի դեմ, Շարմազանով Էդի՞կը, Հարությունյան Մենուա՞ն, թե՞ Եղիազարյան Գուգոն»․ Հուժկու պատասխան Դավիթ Շահնազարյանին

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քոչարյանի աջակից Դավիթ Շահնազարյանը հայտարարում է. «Ինչո՞վ պետք է իշխանությունը վախեցնի իմ սերնդին: Մենք կռվել ենք հզորագույն Խորհրդային Միության դեմ: Ես ու իմ գործընկերները Երևանի փողոցներում սովետական տանկերի դեմ ենք կռվել»:.

Հարց՝ պարոն Շահնազարյանին: Խորհրդային Միության և նրա տանկերի դեմ կռված քո սերնդից քանի՞ մարդ է այժմ կանգնած քո կողքին, ովքե՞ր են քո գործընկերները:

Քո այժմյան գործընկերներից Աշոտյան Արմե՞նն է կռվել տանկերի դեմ, թե՞ Շարմազանով Էդիկը, Հարությունյան Մենուա՞ն, թե՞ Եղիազարյան Գուգոն, Անժելա՞ն, թե՞ Ագնեսա՞ն, կոյուղաջրի աղջի՞կը, թե՞

հոգեկան հիվանդ հոգեբանը, Նո՞ւռը, թե՞ արյունը մեզից չտարբերող բժիշկը:

Չշարունակեմ:

Ես ու դու նույն սերնդից ենք:

Քոնը՝ Քոչարյանն է, Սերժը:

Մերը՝ Նիկոլն է:

Մենք շատ-շատ ենք՝ միլիոններ»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *